Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումները
Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» յոթերորդ ֆիլմի նկարահանումներն՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Paramount կինոընկերությունը: Նշվում է, որ նկարահանումները պետք է լինեին Վենետիկում:
Կինոընկերությունը բացատրել է, որ նկարահանումները դադարեցելու մասին որոշումն ընդունվել է որպես նախազգուշական միջոցառում՝ ապահովեով դերասաններին և նկարահանող խմբին:
Ռեժիսոր Քրիստոֆեր ՄակՔուարիի մասնակցությամբ նկարահանումները պետք է Վենետիկում տևեին երեք շաբաթ, իսկ հետո նկարահանող խումբը ծրագրել էլ ուղևորվել այլ արտասահմանյան շրջաններ:
Վերջին տվյալներով, Իտալիայում կորոնավիրուսով է վարակված 229 մարդ, նրանցից 6-ը մահացել են:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. ԵՄ-ն բացառում է Շենգենյան սահմանների փակումը՝ Իտալիայում բռնկման պատճառով
- Իտալիայում ՀՀ դեսպանության կոչը
- Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ
- Միլանում Ջորջիո Արմանիի ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսատեսի
- Ավստրիան դադարեցնում է գնացքների երթևեկությունն Իտալիայի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
- Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին