Եթե արգելվեն Իրանի հետ բեռանփոխադրումները, կմնանք առանց գազար, կիվի, կաղամբ, աղ ու վարունգ
Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման ու մահվան դեպքերի ավելացման պատճառով կառավարության որոշմամբ երկու շաբաթով փակվեց ցամաքային սահմանն ու հաղորդակցությունն այդ երկրի հետ։
Ինչպես մանրամասնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի:
Աստված մի արասցե, եթե իրավիճակը բարդանա, բանը հասնի բեռանփոխադրումների դադարեցման, ինչի՞ց է զրկվելու հայ սպառողը։
Սննդի անվտանգության տեսչական մարմինը Panorama.am-ի խնդրանքով տրամադրել է Իրանից ներկրվող սննդամթերքի ցանկը։
Միայն այս տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև փետրվարի 23-ը Իրանից Հայաստան է ներկրվել 527 տոննա կերակրի յոդացված աղ, 913.5 տոննա գազար, 69.5 տոննա սոդա, 973 տոննա վարունգ, 253.8 տոննա խնձոր, 202 տոննա պղպեղ, 626.5 տոննա կաղամբ։
Հարևան երկրից մեծ քանակությամբ ներկրվում են նաև կիվի, լոլիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի, դդմիկ, սամիթ, անանուխ, մաղադանոս ու այլ տեակի կանաչիներ, մանդարին, նարինջ, նուշ, նուռ, կիտրոն, չամիչ, պիստակ և այլն։
2019-ին ու 2020-ի հունվար-փետրվարին Իրանից ներկրված ապրանքների ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» ԲԿ տնօրեն. Թոքաբորբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա
- Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ
- Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
- Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
- Հայաստանը երկու շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան