Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Սպիտակ տունը 2,5 միլիարդ դոլար է հայցել
Նախօրեին՝ փետրվարի 24-ին, ԱՄՆ վարչակազմը հայց է ուղարկել Կոնգրես՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար 2,5 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորման համար: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, ասված է Սպիտակ տան վարչական և բյուջետային վարչակազմի տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ գումարն ուղղվելու է պատվաստանյութերի զարգացումը արագացնելու, հիվանդությունների վերահսկողությունը բարելավելու և անհրաժեշտ սարքավորումներ և պարագաներ ձեռք բերելու համար։ Միայն պատվաստանյութին կուղղվի մոտ 1 միլիարդ դոլար:
«Associated Press» գործակալության փոխանցմամբ, վարչակազմի պաշտոնյաներն այսօր դռնփակ ճեպազրույց կանցկացնեն ամերիկացի սենատորների համար՝ հիվանդության տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Չորեքշաբթի, արդեն Ներկայացուցիչների պալատում, տեղի կունենան բաց լսումներ Պետդեպարտամենտի և Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին