Հայկ Ալումյան. Խնդրում ենք, Փաշինյանի օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես նրա նկատմամբ կիրառվել է Սերժ Սարգսյանի օրոք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։
Ամփոփիչ ելույթում պաշտպան Հայկ Ալումյանը կրկին օրինակ բերեց հայտնի 7-ի գործը։
«Նիկոլ Փաշինյանը, յոթի գործով յոթ ամբաստանյալները, ևս բազմաթիվ մարդիկ նախաքննության փուլում քրեական հեապնդումից ազատվեցին։ Բայց վերցնենք այս ութ հոգուն, որոնք կարելի է այսպես ասել, ընդդիմադիր ուժերի ամենավառ ներկայացուցիչներն էին։ Այդ ութ հոգին 2008-ին գործող Քրեական օրենսգրքի 300 հոդվածով, իսկ այնուհետև՝ 2009 թ. մարտ ամսից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդման չեն ենթարկվել, չեն դատապարտվել միայն մի պատճառով։ Այն ժամանակ նույն տեղում նստած վեց դատախազը համարեցին, որ 2009 թ. ուժի մեջ մտած փոփոխություններից հետո, երբ ուժի մեջ մտավ 300.1 հոդվածը, ես կրկնում եմ դատախազների գնահատականը՝ գրել են, ըստ էության նոր հանցակազմ է սահմանում, և չի կարող կիրառվել 2008 թվականի իրադարձությունների վրա»,- իր խոսքում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։
Ալումյանն ընդգծեց՝ միայն այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը, Ալեքսանդր Արզումանյանը և մյուսները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել ու հավանաբար մինչև հիմա բանտում նստած չեն։
«Մենք հիմա ի՞նչ ենք ասում։ Մենք ընդամենը մի բան ենք ասում։ Խնդրում ենք կիրառել նույն իրավական վերլուծությունը, օրենքը նույն ձևով կիրառել այս գործով, այս ամբաստանյալների նկատմամբ։ Խնդրում ենք, Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք օրենքը կիրառել այնպես, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի նկատամբ այդ օրենքը կիրառվել է Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Որպեսզի պարզ լինի խնդիրը, որպեսզի անհեթեթության աստիճանը պարզ լինի այն բանի, ինչ այսօր կատարվում է»։
Հիշեցնենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջոնրդությունների վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար։ Այն կհրապարակվի մարտի 3-ին ժամը 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
- Արմեն Գևորգյանի փաստաբան. Եթե այդպես է, հարգելի դատարան, ապա ասելիք ուղղակի չկա
- Ալումյան. Գնալով ավելի ակնհայտ դառնում բոլորի համար, որ Քոչարյանի գործով առկա է քաղաքական հետապնդում
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին