Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կտրուկ են արտահայտվել թագուհու մասին
Մեծ Բրիտանիայի արաքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, կոնֆլիկտի մեջ են արքայական ընտանիքի հետ այն պահից, երբ սկսել են ինքնուրույն ապրել Բուքինհեմյան պալատից դուրս: kulturomania.ru-ի հաղորդմամբ, զույգը վերջերս կտրուկ հայտարարություն է արել թագուհի Եղիսաբեթ երկրորդի հասցեին:
Մարքլն ու Հարրին ավելի վաղ հրաժարվել էին արքայական արտոնություններից, ինչը մեծ արձագանք էր ստացել: Ներկայումս նրանք շատ ժամանակ են անցկացնում Կանադայում, որտեղ աշխատում են Sussex Royal բրենդի վրա: Սակայն արքայական ընտանիքն արգելել է նրանց օգտագործել բրենդն այնտեղ առկա արքայական բառի համար:
Մարքլն ու Հարրին հարգանքով են մոտեցել Եղիսաբեթ երկրորդի պահանջին:
«Սասեքսի դուքսն ու դքսուհին մտադիր չեն օգտագործել Sussex Royal-ը կամ Royal բառի ցանկացած տարբերակ, ցանկացած տարածքում, իրենց տեղափոխությունից հետո, որը կկայանա 2020 թվականի գարնանը»,- ասված է նրանց հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայում այս հայտարարությունը կտրուկ են համարել: Ըստ ասեկոսեների, թագուհի Եղիսաբեթ Երկրորդը սրտին շատ մոտ է ընդունում Մարքլի պահվածքը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ դերասանուհու պատճառով վիճել են եղբայրներ Հարրին ու Ուիլյամը: Մարքլին նաև մեղադրում են այն բանում, որ հաճախ է հանրության մեջ հայտնվում թանկարժեք հագուստով, իսկ արքայական ընտանիքը սովոր է ինքն իրեն համեստ պահել:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ապրիլի 1-ից չեն իրականացնի թագավորական ընտանիքի պարտականությունները
- Մեգան Մարքլի հետ համատեղ ստեղված Vogue-ի համարն ամսագրի՝ 104 տարվա պատմության մեջ ամենաարագն է վաճառվել
- Մեգան Մաքլը ռեալիթի-շոու կվարի
- Թագավորական ընտանիքը տուն է պատրաստում Հարրիի ու Մեգան Մարքլի համար
- Մեգան Մարքլը գաղտնի հանդիպել է Թոմ Քրուզի հետ
- Մեգան Մարքլը պարտավոր է Եղիսաբեթ Երկրորդին վերադարձնել նվիրած զարդերը
- Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ
- Մեգան Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին