17 օրական նորածինը բուժվել է կորոնավիրուսից՝ ծնված լինելով հիվանդ մորից
17 օրական նորածին աղջիկը բուժվել է կորոնավիրուսից՝ Վուհան քաղաքում վարակված մորից ծնվելուց հետո։Նորածին երեխան ամենաերիտասարդ հիվանդն է, որը մինչ այժմ վերականգնվել է վիրուսից Չինաստանում։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:
Փոքրիկը ուրբաթ օրն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ամբողջությամբ լավացած։
Հաղորդվում է, որ երեխան տեղափոխվել էր Ուհանի մանկական հիվանդանոց ծնվելու օրը, որից կարճ ժամանակ անց նրա մոտ հայտնաբերվել էր վիրուսը։ Երեխայի մոտ եղել է շնչառական վարակ և սրտամկանի փոքր խնդիր։ Քանի որ փոքրիկի մոտ ախտանշաններն ակնհայտ չէին, բժիշկները որոշել էին նրան չտանել հակաբիոտիկ դեղամիջոցներ և թողել էին, որ նա ինքնուրույն հաղթահարի հիվանդությունը:
«Նա շնչառության հետ կապված ակնհայտ դժվարություններ չի ունեցել, չի հազացել կամ տենդ չի ունեցել, ուստի մենք միայն նրան բուժեցինք սրտամկանի հետ կապված», - ասել է բժիշկ Զենգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան