Ամերիկահայ աթլետը ՀՀ քաղաքացիություն է ստացել ու կարող է մասնակցել Տոկիո-2020-ին
«Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Սա իմ հպարտանալիք նվաճումներից, հաղթանակներից մեկն է»,- Ինստագրամի իր էջում գրել է ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի թեթև ատլետ Ալիսոն Հալվերսոնը։
Այսպիսով տեղեկացնելով, որ նա ՀՀ քաղաքացիություն է ստացել, ու, ամենայն հավանականությամբ, կներկայացնի մեր երկիրը Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Նա նաև լուսանկարներ է հրապարակել հայկական անձնագրով։
Նա նաև պատմական ակնարկ է արել. «Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիները աշխարհի վրա երբևէ պատահած դժվար ժամանկաներն են ապրել, դրա միջով անցել … նրանցից շատերի համար դա կյանք է արշեցել, բայց պապիկս դժվարությամբ կարողացել է փրկվել Հայոց Ցեղասպանությունից։ Նա աղջկա զգեստ հագած նավով հասել է Էլիս կղզի: Առանց իմ նախնիների զոհողությունների ու քաջության` ես այսօր այստեղ չէի լինի: Ես սիրահարվել եմ այս հրաշալի, գեղեցիկ, հյուրընկալ և ուժեղ երկրին ու անհամբերությամբ եմ սպասում տեսնելու, թե ապագան ինչ է պատրաստել ինձ և Հայաստանի համար»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին