«Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները
«Armenia Airways» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները:
«Ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողները: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ».- հայտնում են ավիաընկերությունից:
Հարակից հրապարակումներ`
- Եթե արգելվեն Իրանի հետ բեռանփոխադրումները, կմնանք առանց գազար, կիվի, կաղամբ, աղ ու վարունգ
- «Էրեբունի» ԲԿ տնօրեն. Թոքաբորբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա
- Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
- Հայաստանը երկու շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան