
Իրանի առողջապահության փոխնախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով․ գրանցվել է արդեն 16 մահ
Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջա Հարիրչիի մոտ հայտնաբերել է կորոնավիրուս, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ILNA լրատվական գործակալությանը:
Հաղորդվում է, որ կորոնավիրուսի թեստի արդյունքները դրական արդյունք են ցույց տվել:
Իրանի առողջապահության նախարարության խոսնակը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Հարիրչին վարակված է և գտնվում է կարանտինի մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, գրանցվել է 16 մահ։