«Էրեբունի» ԲԿ տնօրեն. Թոքաբորբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա
Tert.am-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կորոնովիրուսի թեստ են անցկացրել։
Պարզաբանում ստանալու համար, թե ինչ է արձանագրվել վարորդի մոտ, Tert.am-ը դիմել է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին: Ըստ բուժկենտրոնի տնօրենի՝ թեստի արդյունքները բացասական են եղել:
«Նա թոքաբորբով է եկել, ոչ մի վիրուս չկա, ոչ էլ սովորական գրիպ կա մոտը»,-ասել է ԲԿ տնօրենը և նշել, որ քաղաքացին սրտամկանի ինֆարկտով է դիմել հիվանդանոց:
«Այդ ժամանակ հատկապես, երբ սրտային անբավարարվածություն է սկսվում, թոքաբորբ է լինում, հիմա այդպես մեր քաղաքացիներից շատերը կան հիվանդանոցում, դա նույնիսկ գրիպին չի վերաբերում»,-նշել է ԲԿ տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան