«Հրապարակ». «Չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը». «իմքայլական» պատգամավոր
«Հրապարակ» թերթը ներկայացրել է զրույց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամի հետ, որի անունը նշված չէ:
««Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ:
Հունվարին 17 օր աշխատելու դիմաց պարգևատրվել եք 174 միլիոն դրամով, կարո՞ղ է դրա համար էին տալիս։ «Էդ մասին բան չեն ասել»:
Որ չտանեք, ի՞նչ են անելու։ «Չգիտեմ ինչ պատիժ է սպասվում»:
30-րդ ընտրատարածքի պատասխանատու, իմքայլական Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ դրամահավաքին ո՞ւմ եք տանելու Ձեզ հետ։
«4-5 հոգու մասին խոսք չկա, ես հրավիրել եմ շատերին, չգիտեմ՝ որքան մարդ կգա»:
«Մարդա» ինչքա՞ն փող են բերելու։
«Վաղը կերևա»:
Չե՞ք հորդորել։
«Ես ո՞վ եմ, որ հորդորեմ»:
Խոշորացված համայնքում հանրաքվեի «ասողն» եք, հետո էլ՝ չէի՞ք հորդորել, որ Սոֆյան ամուսնանա, կկարողանա՞ք 1 միլիոնից ավելի դրամ մուտք անել։
«Չկա նման բան. ինձ որևէ մեկը նման բան չի ասել»:
Անձամբ ինչքա՞ն եք նվիրաբերելու։
«Ոչ մի կոպեկ»:
Կհանեն կուսակցությունից։
«Ո՞վ պիտի հանի։ Ես ոչ մի կոպեկ չեմ տալու»:
Ո՞նց կլինի էդպես։
«Ցանկությունը շատ է, բայց մենք դեռ հլը դիմացը պրոցեսներ ունենք, տրանսպորտի, տարբեր ծախսեր կան»»: