Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
«Չեմ կարող ասել գործի որ մասն է շինծու, որ մասը ոչ, բայց այն մասով, որ Սերժ Սարգսյանը ներգրավել են այս գործի մեջ, գտնում եմ, որ, այո, քաղաքական ենթատեքստ ունի»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ շատ լավ է ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել, ցուցում տալ, որ այս կամ այն ընկերությունը շահի: Ա. Բաբլոյանի խոսքով, եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրում մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը: Դատարանի դիմաց հավաքված են Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ անդամները՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀՀ երրորդ նախագահին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
- Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան
- Սերժ Սարգսյանը Փաշինյանի հայտարարությունները հերյուրանք որակեց
- Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ. Տվյալներն աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին
- Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին
- Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել
- Փաստինֆո. Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել
- Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում
- Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան