Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում սահմանադրական հանրաքվեի արդյունքների քննման գործընթացում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ լսումների ժամանակ Արդարադատության նախարարին փոխանցեց հանրային մտահոգություններն այն մասին, թե ապրիլի 5–ի սահմանադրական հանրաքվեի հետ կապված հարցերը որտեղ պետք է քննվեն, եթե ՍԴ–ն չպետք է իրականացնի իր հարցի քննությունը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նկատելով, որ ՍԴ կարող են դիմել խմբակցությունները, եթե այնպիսի խախտումներ են եղել, որոնք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա, և հավելեց. «Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հացին, որով ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրացնում, դա արդեն ներքին հարց է։ Հարցի երկրորդ մասը, թե դիմում լինլու դեպքում ինքնաբացարկ անհրաժե՞շտ է ներկայացնել, թե անհրաժեշտ չէ՞, ապա բավական բարդ հարց եք տալիս, որի պատասխանը միանշանակ չէ»։
«Ես զարմանում եմ, որ դուք սպասում էիք, որ պետք է պարզ հարց տայի»,-արձագանքեց պատգամավորը և շարունակեց հարցը, թե նախարարը շահերի բախում չի տեսնում, որ 7 դատավորների հարցը պետք է դիտարկեն 9 դատավորներ, որոնցից 7–ը ներառված են այդ ցանկում։
«Այո, առերևույթ խնդիր տեսնում եմ», –ապտասխանեց արդարադատության նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա