Իտալիայում ՀՀ դեսպանության կոչը
Իտալիայում ՀՀ դեսպանությունը, Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։
«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։
Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝
• Հաճախակի լվանալ ձեռքերը
• Խոսափել սուր շնչառական հիվանդություներ ունեցող մարդկանց հետ սերտ շփումներից:
• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ՝ առանց բժշկի նշանակման
• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Նշվում է, որ մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։
Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E
Հեռ. 06 3296638
E-mail: [email protected]