Կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները բուժվել են Ֆրանսիայում
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ յուրաքանչյուրը, ում մոտ նախկինում ախտորոշվել էր կորոնավիրուս, բուժվել է։ Այս մասին գրում է Ria-ն:
Ֆրանսիայում, ըստ ԱՀԿ-ի, արձանագրվել է վարակի 12 դեպք, մահացել է մեկ հիվանդ:
«Ֆրանսիայում հիվանդության դեպքեր այլևս չեն գրանցվում, վիրուսն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, բուժվել է: Նա այլևս վարակիչ չէ, ուստի կարողացավ վերադառնալ տուն», - ասել է Վերանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրեցին անհայտ թոքաբորբի բռնկման մասին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ): Մասնագետները պարզել են հիվանդության պատճառական գործակալը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն ճանաչեց բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հիվանդությանը տվեց իր պաշտոնական անվանումը `COVID-19:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան