ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ աշխարհը պետք է ավելին անի, որպեսզի պատրաստվի կորոնավիրուսի հնարավոր համաճարակին: Այս մասին գրում է BBC-ն։
Նախօրեին ԱՀԿ պաշտոնյաները մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ դեռ վաղ է բռնկումը համաճարակ անվանելը, բայց երկրները պետք է լինեն «պատրաստության փուլում»:
Համաճարակը այն է, երբ վարակիչ հիվանդությունը հեշտությամբ տարածվում է մարդուց մարդուն՝ աշխարհի շատ մասերում:
Նշվում է, որ շարունակվում է շնչառական Covid-19 հիվանդությունն առաջացնող վիրուսի ավելի շատ դեպքերի գրանցումը, որոնց մեջ Հարավային Կորեայում, Իտալիայում և Իրանում բռնկումներն անհանգստություն են առաջացրել:
Այնուամենայնիվ, վարակների մեծ մասը գտնվում է Չինաստանում, որտեղ վարակված է 77 հազար մարդ, մահացել են գրեթե 2600-ը։
Ավելի քան 1200 դեպք հաստատվել է մոտ 30 այլ երկրներում, և գրանցվել է ավելի քան 20 մահ: Այսօր Իտալիան հայտնեց ևս երեք մահվան մասին, որտեղ մահերի թիվը հասավ 6-ի: Իրանում մահերի թիվը սկսել է տարբեր է հաղորդվում, ինչպես գրում են ԶԼՄ-ները, պատգամավորը հայտնել է 50 մահվան մասին, այնինչ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը՝ 12″
Համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են ապրել` կապված վիրուսի տնտեսական ազդեցության մասին մտավախությունների հետ:
Covid-19-ից մահացության տեսակարար կշիռը կազմում է 1%-ից մինչև 2% է՝ չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ մահացության մակարդակը դեռ հայտնի չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան