ԱՆ. Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով: Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:
Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե կազմակերպչական և թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի:
Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:
Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Առողջապահության նախարարությունը հորդորում է.
Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումն ուժի մեջ է մտել
- ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
- 17 օրական նորածինը բուժվել է կորոնավիրուսից՝ ծնված լինելով հիվանդ մորից
- Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
- Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել
- Կորոնավիրուս. ԵՄ-ն բացառում է Շենգենյան սահմանների փակումը՝ Իտալիայում բռնկման պատճառով
- Կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները բուժվել են Ֆրանսիայում
- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Սպիտակ տունը 2,5 միլիարդ դոլար է հայցել
- Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան