Գևորգ Բաղդասարյան. Չեմ կարող գնահատել նախկինում մեղադրանքից հրաժարվելու օրինականությունը կամ անօրինականությունը
«Ես երեք դատական նիստի փորձում եմ բացատրել, ես գնահատական չեմ տվել, չեմ տալիս և չեմ կարող տալ նախկինում մեղադրանքից հրաժարվելու օրինականությանը կամ անօրինականությանը»,-դատական նիստի ավարտից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ու նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրգործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանական կողմի՝ «7-ի գործով» բերվող օրինակին։
Նա ընդգծեց՝ ինքը երբեք չի ասել ու չի ասում, որոշումը եղել է օրինական, թե՞ անօրինական։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին մյուս պաշտոնյաների գործով դատական նիստում պաշտպանական կողմը նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ ներկայացնելիս վկայակոչում էր յոթի հայտնի գործը։
Այսօրվա նիստում Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը մասնավորապես նշեց. «Խնդրում ենք կիրառել նույն իրավական վերլուծությունը, օրենքը նույն ձևով կիրառել այս գործով, այս ամբաստանյալների նկատմամբ։ Խնդրում ենք, Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք օրենքը կիրառել այնպես, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի նկատամբ այդ օրենքը կիրառվել է Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Որպեսզի պարզ լինի խնդիրը, որպեսզի անհեթեթության աստիճանը պարզ լինի այն բանի, ինչ այսօր կատարվում է»։
Հիշեցնենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջոնրդությունների վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար։ Այն կհրապարակվի մարտի 3-ին ժամը 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. Խնդրում ենք, Փաշինյանի օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես նրա նկատմամբ կիրառվել է Սերժ Սարգսյանի օրոք
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
- Արմեն Գևորգյանի փաստաբան. Եթե այդպես է, հարգելի դատարան, ապա ասելիք ուղղակի չկա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին