
Բանգլադեշում հանրաքվեին չմասնակցելու համար 5 հազար դրամ բաժանելու մասին ահազանգին դատախազությունում ծանոթ են
Մասնագիտությամբ իրավաբան Քրիստ Հովսեփյանի՝ Երևանի թաղամասերից մեկում հանրաքվեին չմասնակցելու համար գումար բաժանելու մասին ահազանգին գլխավոր դատախազությունում տեղյակ են։
«Հանձնարարելու ենք ստուգել այն»,-Panorama.am-ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատախազությունից խոստացան ընթացքի մասին տեղեկացնել։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղայակ, իրավաբան, հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը դատախազության ուշադրությունն էր հրավիրել Քրիստ Հովեսփայանի գրառմանը։
«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Գոռ Աբրահամյան, խնդրում եմ սույն տեղեկությունը ծանոթացնել գլխավոր դատախազին, քննության արդյունքների մասին իրազեկել հանրությանը»,-գրել էր Բաբայանը՝ գրառման մեջ նշելով հլխավոր դատախազի խորհդականին։