Սերգո Կարապետյան. Ես արդեն ասացի՝ հետևեք դատական գործընթացին
Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ով որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով, դատական նիստից հետո չպատասխանեց լրագրողների հարցերին: Նա միայն ասաց. «Խնդրում եմ՝ հետևեք դատական պրոցեսին, ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք»։
Հարցին՝ ասում են քրեական գործը ձեր ցուցմունքի հիման վրա է կառուցվել, Ս. Կարապետյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ հետևեք դատական գործընթացին»:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Ս. Սարգսյանի պաշտպանական կողմը դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 26-ին:
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից ու Սերգո Կարապետյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ,իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Ուղղակի զավեշտ է, որ սա կարող է կոչվել քրեական գործ, դառնալ մեղադրանք, գալ դատարան
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ
- Դատարանում Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկելով
- Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
- Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
- Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան
- Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ. Տվյալներն աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին
- Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան