«Այո»-ի շտաբը դրամահավաք է անցկացնում, մասնակցում է նաև վարչապետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հերաձակմամբ տեղեկացնում է, որ մեկնարկել է «Այո»-ի շտաբի դրամահավաքը:
«Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։
Հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։
Հանգանակությանը միանալու համար կարող եք․
*փոխանցումներ կատարել Ինեկոբանկ ՓԲԸ հ/հ 2050522023431001 հաշվեհամարին ՀՀ դրամով,
*այլ արտարժույթով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ www.civilcontract.am/donation, և հետևել հրահանգներին»,- գրել է վարչապետը։