Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք վստահ են՝ չեն ընտրվելու, բայց փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. քաղաքագետ
Tert.am-ի «Անվտանգության գործոն» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրուցել են Արցախի ընտրությունների մասին:
Ըստ Սաղաթելյանի՝ այն ինչ մենք կարդում և տեսնում ենք մի բան է, այն ինչ կա իրականում՝ այլ բան է: Արդեն սկսվել է նախընտրական փուլը և արդեն տեսանելի են անհանգստացնող երևույթներ. անհանդուրժողականություն, փոխադարձ ատելություն, այսինքն՝ Հայաստանում կիրառվող երևույթները փորձ է արվում պրոեկտել նաև Արցախում: Դեմոնիզացիայի գործիքակազմի ամբողջ պաշարը, ձեռքբերումների և հաղթանակների արժեզրկումը տանել տարբեր ուղղություններով:
«Սա, այն է` ինչ կիրառվել է Հայաստանում, որը հիմա փորձ է արվում կիրառել Արցախում: Ցանկանում եմ այս հարցի վերաբերյալ լսել Ձեր կարծիքը, գուցե սա պարանոյա է, իսկ իրականությունն այլ է, ինչ միջավայրում է ընթանում այս գործընթացը»,-ասաց նա:
Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ մարտի 31-ին, ըստ էության, բացի համապետական ընտրությունից, Արցախում սկսելու է լիարժեք գործել նոր Սահմանադրությունը:
«Չնայած նրան, որ գրանցվել է 14 թեկնածու, բայց մրցակցությունն այդ 14-ի միջև տեղի չի ունենալու, այլ լինելու է առավելագույնը 4-5 թեկնածուների միջև, որոնք էլ ակնկալում են հենց առաջին փուլում հաղթանակ գրանցել: «Կարծում եմ, որ թեկնածուների աննախադեպ մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ ոմանք անգամ վստահ են, որ չեն ընտրվելու, սակայն որպես կուսակցության ներկայացուցիչ, նախագահա-խորհրդարանական քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել և օգտվում են քարոզչական ռեսուրսներից»,-ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան