Որոնք են դեպի Եվրոպա զբոսաշրջության ամենատարածված ուղղությունները
Ռուսները գարնան համար ամրագրում են ավիատոմսեր դեպի Չեխիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա և Պորտուգալիա։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Չեխիայի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծ է հատկապես այն պատճառով, որ ավիատոմսերը մատչելի են: Բացի այդ, չեխական հյուպատոսությունը երկարաժամկետ վիզաներ է տալիս:
Ըստ խոշոր տուրօպերատորների, այս տարի Չեխիա շրջագայությունների պահանջարկն աճել է 55 տոկոսով, Իտալիա՝ 35 տոկոսով, Ֆրանսիա` 20 տոկոսով, և Հունգարիա`50 տոկոսով:
Մեծացել է նաև հետաքրքրությունը Գերմանիայի, Նիդերլանդների և Ավստրիայի նկատմամբ։