Էրդողան. Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր հարցն է
«Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադբեջանի, այնպես էլ մեր հարցն է։ Մեր ամենամեծ ցանկությունն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում», - այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բաքու կատարած այցի ժամանակ։
Էրդողանը նշել է, որ կշարունակեն աջակցել Ադրբեջանին «այս արդար պայքարում»:
«Ես ուզում եմ բաց ասել, որ Մինսկի խումբը, ցավոք, անկեղծ չէ այս հարցում, քանի որ կորսված է գրեթե 25 տարի: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով որևէ արդյունք չկա: Բնականաբար, մենք պետք է խոսենք այս մասին»,-ասել է Էրդողանը։
Ալիևն էլ իր հեթին նշել է, որ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու շնորհակալություն հայտնել «իր սիրելի եղբորը»`Թուրքիայի շարունակական աջակցության համար:
Ալիևն ասել է, թե «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հիմնական խոչընդոտն է և որ Հայաստանի ղեկավարության ծայրահեղ հակասական հայտարարությունները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հավելելով, թե «հակամարտությունը պետք է լուծվի իրենց տարածքային ամբողջականության, երկրի ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության շրջանակներում»: