Քաղաքական 11:39 26/02/2020 Հայաստան

Հակամարտության գոտիներում մարդու իրավունքների լիարժեք իրացմանն աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար. ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին։ Ելույթը ներկայացնում ենք ստորև։

«Շնորհակալություն տիկին նախագահող,

Շատ ուրախ եմ վերստին հանդես գալ Մարդու իրավունքների խորհրդում՝ այս անգամ ներկայացնելով մի երկիր, որն այժմ հանդիսանում է այս հարգարժան մարմնի լիիրավ անդամ։

ՄԱԿ-ի 75-ամյակին ընդառաջ մենք խորապես հավատացած ենք, որ վերջինիս առաքելությունը պետք է վերընդգծվի և ամրապնդվի։ ՄԱԿ երեք հիմնասյուները կարևոր են և սատարում են միմյանց։ Մենք ընդգծում ենք մարդու իրավունքների կենտրոնական դերակատարությունը, որն ազատության և քաղաքացիական անսահմանափակ մասնակցության արժեքները հարգող յուրաքանչյուր հասարակությունում կարող է վեր  հանել մարդկային տաղանդը և կարողությունը՝ ի շահ անհատի և ընդհանուր բարիքի։ Մենք նաև կիսում ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մտահոգությունը, որ մարդու իրավունքները վտանգված են: Անդրադառնալով գլոբալ մակարդակով նրա կողմից հնչեցված սթափվելու կոչին՝ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի Գործողությունների կոչին և սահմանված յոթ նպատակային ոլորտներին:

Տիկին նախագահող,

Մեր՝ Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելն ուղեկցվում է 2018թ․ ապրիլ-մայիս ամիսների ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի կողմից արձանագրած կարևոր առաջընթացով։ Մեր բարեփոխումները լայնածավալ են, դրանք հիմնված են հայ ժողովրդի անսասան աջակցության, լայն մանդատի և կառավարության քաղաքական ամուր կամքի վրա` շոշափելի արդյունքներով առաջ մղելու ժողովրդավարական վերափոխումները հանուն բարեփոխումների հիմնական շահառուի՝ ՀՀ քաղաքացու:

Մեր բարեփոխումները տարածվում են  բոլոր այն ոլորտների վրա, որոնք կոչված են ապահովելու ազնիվ և կայուն հաստատությունների կենսագործունեությունը և նպատակ ունեն պահպանելու ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները: Իրապես անկախ և անաչառ դատաիրավական համակարգի ձևավորումը մեր ներկա բարեփոխումների օրակարգի առանցքն է: Ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն կոչված է ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումանը։

Հայաստանի առաջընթացը պատշաճ կերպով արտացոլվել է մի շարք միջազգային վարկանիշներում և ցուցանիշներում: Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի սահմանման ինդեքսի՝ 2019թ․ Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 28 կետով: Լրագրողներ առանց սահմանների «Համաշխարհային մամուլի ազատության» ինդեքսում Հայաստանը ընդամենը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 19 կետով: Անցյալ տարի Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց համացանցի ազատության ոլորտում և դասվել լավագույն ցուցանիշն ունեցող 10 ազատ երկրների շարքում:

Հայաստանի ՄԻԽ-ին միանալը համընկել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի երրորդ փուլի հետ, որը մենք ներկայացրինք այս հունվարին: Մենք երախտապարտ ենք և մեզ համար ոգևորիչ է Հայաստանի՝ բարեփոխումների իրականցմանն ուղղված ջանքերի լայն ճանաչումը, ինչն արտահայտվեց ՄԱԿ համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի ժամանակ հնչեցված բազմաթիվ ելույթներում:

Ցանկանում եմ նաև ընդգծել մարդու իրավունքների հանդեպ ազգային մակարդակում պատասխանատվության ստանձնման կարևորությունը, քանի որ մենք առաջին հերթին պատասխանատու ենք մեր ժողովրդի առջև: Իհարկե, մենք ՄԱԿ համընդհանուր պարբերական դիտարկման  գործընթացը հանիսանում է Մարդու իրավունքների խորհրդի «գոհարը» և ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները վերջինիս հետագա ամրապնդման համար:

Հայաստանի վերափոխումը հաստատապես հիմնված է կանանց և երիտասարդության ուժեղ ներգրավվածության և ակտիվ քաղաքական մասնակցության վրա: Սա նաև կարևոր մեկնակետ է մեր միջազգային համագործակցության համար: Ներկայումս Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանները: Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել կանանց դերի բարձրացման հարցուշ միջազգային կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ:

Մարդու իրավունքների խորհուրդը եղել և մնում է ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն հարթակ՝ զանգվածային վայրագությունների ու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային կարողությունների ամրապնդման համար, մի ոլորտ, որտեղ Հայաստանը երկար տարիներ հանդիսանում է առաջամարտիկ: Մենք մտադիր ենք Խորհրդի այս նիստի ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծ: Մենք ակնկալում ենք անդամ պետությունների և այլ շահառուների հետ բաց, ներառական և կառուցողական խորհրդակցություններ:  Համոզված ենք, որ այս Խորհուրդը, դրա հատուկ ընթացակարգերը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատուի գրասենյակը պետք է շարունակեն մարդու իրավունքների, ցեղասպանության և զանգվածային վայրագությունների զանգվածային խախտումների կանխարգելումը խթանելու և ամրապնդելու գործում իրենց առաջնային դերակատարությունը:

Տիկին նախագահող,

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով:

Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը:

Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա:

Հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար: Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը:

Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»:

Եզրափակելով խոսքս, տիկին նախագահող՝ ընդգծեմ, որ Հայաստանը վերահաստատում իր աներկբա հանձնառությունը և աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմին, որն հանդիսանում է միջազգային համագործակցության էական հարթակ: Միևնույն ժամանակ, առաջնային պատասխանատվությունը կրողները հենց անդամ պետություններն են: Եվ այս հիմքի վրա է հասցեագրվում և փորձարկվում մարդու իրավունքների համակարգի արդյունավետությունը:

Շնորհակալություն»,-ասվում է ԱԳ նախարարի ելությում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}