ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտվել է ԵՄ 22 երկրում. Ադոնց
«ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին գործընկերային հարաբերություններում առաջնայիններից է»,- այսօր խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։
ԵՄ հետ երկխոսությունը, ըստ Ադոնցի, զարգանում է դինամիկ և հետևողական։ Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, որի հետ աշխատում է «GSP+» առևտրային ռեժիմով։
«Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ը Հայաստանի համար կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրած բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար. հատկապես, դատական և ոստիկանական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում իր ցուցաբերած աջակցությամբ»,- ասաց Ադոնցը։
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտվել է ԵՄ 22 երկրում, և 5 երկիր՝ Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, Ավստրիա և Հունաստան, շատ մոտ են վավերացման գործընթացն ավարտելուն։
Ադոնցն ասաց, որ մի փոքր ժամանակ էր խնդրում Իսպանիան, որովհետև անընդմեջ ընտրական գործընթացների մեջ էր, իսկ Ավստիրան, օրինակ, մոտ օրերս կստորագրի համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկման գործընթացում ինձ մտահոգում են «մասկի շոուները». Զոհրաբյան
- 2018թ-ին ԵՄ-ում ապաստան է հայցել Հայաստանի 4800 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին