ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. Մեզ փորձում են լռեցնել, ինչն անընդունելի է
ՁԻԱՀ-ի կենտրոնն ահազանգում է առաջացած խնդրի մասին ու հրավիրում ԶԼՄ-ների ուշադրությունը։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի No __24-Ա__ հրամանով 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:
‼️Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի.
«1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:». այն է՝ «7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)»:
. Քիչ առաջ Կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը դիտարկում ենք որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցենելու փորձ, ինչն անընդունելի է:
. Կենտրոնի աշխատակիցներն օրենքի շրջանակում շարունակելու են արտահայտել իրենց անհաամաձայնությունը Կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Սպառնալիք ՀՀ հանրային առողջապահությանը. ՁԻԱՀ-ի կենտրոնի բաց նամակը Փաշինյանին
- «Օպտիմալացում» կառավարության նիստում՝ ՁԻԱՀ-ը միացրեցին ինֆեկցիոնին
- Կուբայից Հայաստան ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգնեդերների մասին լուրերը ԱՆ-ը չի հերքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին