Մարինա Գրիգորյան. Խոջալուի օպերացիան Ստեփանակերտի բնակչության համար ապրելու, գոյությունը պաշտպանելու հնարավորություն էր
«Խոջալուի ռազմական օպերացիայի մասին խոսելիս շատ կարևոր է նշել, թե ինչ էր տեղի ունեցել մինչև այդ և ինչո՞ւ էր հայկական կողմը ստիպված եղել իրականացբել այդ ռազմական գործողությունը»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկման ժամանակ ընդգծեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը։
Նա հիշեցրեց՝ 2017 թվականին հանրության դատին հանձնվեց «Պաշարվածները» ֆիլմը, որտեղ ներկայացված էր աղետալի վիճակը, որում գտնվում էր Ստեփանակերտը փետրվարի վեջին։
«Քաղաքն ամբողջությամբ շրջափակված էր, նույնիսկ մոտակա գյուղերից հնաարվորություն չկար սնունդ հասցնելու։ Չկար վառելիք, ջուր, սննդամթերք, դեղամիջոցներ, դրան էլ գումարած, Ստեփանակերտն ամեն օր ռմբակոծվում էր մի քանի հենակետերից»,-մանրամասնեց Մարինա Գրիգորյանը։
Ստեղծված բարդ պայմաններում 80 հազար բնակչությանը՝ 50 հազար քաղաքում ապրողներն էին, ևս 30 հազար փախստական, ֆիզիկական ոչնչացում էր սպառնում։
«Նրանց փրկելու համար միայն իրականացվեց Խոջալուի ազատագրման ռազմական օպերացիան, քանի որ հենց Խոջալուում էր գտնվում Արցախում միակ օդանավակայանը, որով հնարավոր էր ապահովել օդային կապը Հայաստանի հետ և փրկել քաղաքը։ Այդ օպերացիան, Արցախի համար, Արցախի ժողովրդի համար, Ստեփանակերտի բնակչության համար ապրելու, գոյությունը պաշտպանելու հնարավորություն էր։ Հայկական կողմը թույլ չտվեց, որպեսզի ֆիզիկապես ոչնչացվեր Ստեփանակերտն ու նրա բնակչությունը։ Այդ խնդրի բարձրաձայնումը մենք սկսեցինք, բայց ցավոք սրտի, չի շարունակվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սա դեռ հայկական կողմը չի կարողացել հասցնել միջազգային հանրությանը։
Մարինա Գրիգորյանն ընդգծեց,որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծը մեկնարկել են 2009 թվականին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում։
«Ես պետք է շեշտեմ այդ ժամանակ ու հետագա տարիներին կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի դերը, որը կազմակերպեց ու հետագայում ղեկավարեց այս ամբողջ աշխատանքը՝ և ֆիլմերի, և կայքերի, և գրքերի, և ընդհանրապես հակաադրբեջանական քարոզչությանը դիմակայելու հետ կապված։ Ես կարծում եմ, որ այդ աշխատանքը մենք բարձր մակարդակով ենք իրականացրել»,-ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ տասը վավերագրական ֆիլմեր են պատրաստվել։
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության հակազդման բացակայության հետևանքները մենք տեսնելու ենք ավելի լուրջ մակարդակներում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեղեկատվական-քարոզչական ճակատը բաց է
- Զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան