«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա, կասեցել էր «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին («Norma» ապրանքանիշ) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը, տվել էր խախտումները վերացնելու հանձնարարական: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգիչ այց են կատարել «Ագրոպրոդ» ընկերություն և պարզել, որ նախկինում հայտնաբերված թերությունները վերացվել են, իրականացվել են արտադրական տարածքների, հատակի և պատերի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, լվացման տարողությունները փոխարինվել են։
Տեսչական մարմինը վերացրել է կասեցման որոշումը և «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին թույլատրել վերսկսել արտադրական գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ ստուգած թթվասերը թթվասեր չի եղել
- Կասեցվել է մանկապարտեզներ կաթնամթերք մատակարարող արտադրամասի գործունեությունը
- Ինչ խնդիրներ կան կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի շուկայում
- Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել
- Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր
- ՍԱՊԾ մասնագետը հորդորում է խուսափել տնական կաթ, մածուն գնելուց. «Առավոտ»