Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրյալ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս գործով այսօրվա դատական նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին նրանից, արդյո՞ք ընդունում է իրեն առաջադևրված մեղադրանքը: Նա պատասխանեց. «Ոչ»:
Հարցին՝ ինքը ցուցմունք տվե՞լ է, առերեսվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Ս.Կարապետյանն ասաց, որ հետևեն դատական գործընթացին. «Հետևեք դատական գործընթացին, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:
Նշվում է, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել հենց Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից ու Սերգո Կարապետյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ,իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը
- Սերժ Սարգսյանը համոզված է՝ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի
- Սերգո Կարապետյան. Ես արդեն ասացի՝ հետևեք դատական գործընթացին
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ
- Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
- Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
- Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան
- Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ. Տվյալներն աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին
- Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին
- Սերգո Կարապետյանի անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու. Քաղաքագետ