Սուրեն Պապիկյանին հրավիրվել էին ՀՔԾ
«Ասել եմ այն, ինչ պետք է ասեի, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է: Իրավապահները թող պարզեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, այժմ նաև սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով մամուլում իր դատվածության մասին ինֆորմացիայի հրապարակմանը:
«Ես որևէ խնդիր չունեմ ոչ լրագրողի, ոչ էլ որևէ լրատվականի հետ, իմ խնդիրը Հայաստանի պետական պաշտոնյայի մասին գաղտնի տեղեկությունը դուրս հանողի հետ է: Հայաստանում այլևս չպետք է նման դեպք լինի: Այն, ինչը գաղտնի է, ինչ գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, պետք է մնա գաղտնի, իսկ մեղավորը՝ պետք է պատժվի»,- նշեց նա:
Ս. Պապիկյանի խոսքով, իր նպատակն է պարզել, թե ինչ կերպ է պաշտոնյայի մասին գաղտնի ինֆորմացիան դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, որ պաշտոնյայի միջոցով կամ որ ոչ պաշտոնյայի միջոցով:
«Առանց իմ իմացության դրա մասին որևէ մեկը… Խնդիրն այն է, որ կարող է գաղտնիություն ունեցող ինֆորմացիան դուրս գալ, դա վտանգավոր է, նաև անվտանգության խնդիր կա:
Ինֆորմացիան վեր հանողը պետք է պատասխանատվություն կրի», - ասաց նա:
Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այդ գործով երկու օր առաջ հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն, կունենա տուժողի կարգավիճակ:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից
- «Մեդիա պաշտպան». «Հրապարակ»-ը չի խախտել մասնագիտական էթիկան
- Վանեցյան. «Հորդորում եմ, որ Սուրեն Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարությանը»
- Այն ամենում, ինչ հրապարակվել է, կա որոշակի ճշմարտություն. Պապիկյանն իր դատվածության մասին
- Նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. «Հրապարակ»