Գոռ Խաչատրյանը՝ գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոն
Փետրվարի 24-ից մարտի 3-ը ընթանում է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Այսօր՝ փետրվարի 26-ին, վազող թիրախ, խառը վազք երիտասարդ տղաների անհատական պայքարում գյումրեցի 15-ամյա Գոռ Խաչատրյանը 382 միավորով 1-ին տեղը կիսել է ուկրաինացի մարզիկ Դենիս Բաբլյուկի հետ:
Նման դեպքում առաջին տեղ է գրավել առավել շատ կենտրոնական 10 կետին կպած մարզիկը, բայց հայ հրաձիգը և ուկրաինայի ներկայացուցիչը 40 կրակոցում կպել են հավասար քանակով կենտրոնական 10 կետին: Այս պարագայում 1-ին տեղը կիսած մարզիկները կրակում են լրացուցիչ 2 գնդակ: Բայց տվյալ դեպքում էլ Գոռ Խաչատրյանը չի զիջել իր տեղը և մարզիկները շարունակել են այնքան, մինչև Գոռը իր վաստակած միավորներով առաջ է անցել ուկրաինացի մարզիկից։
Գոռ Խաչատրյանը՝ հավաքելով 382 միավոր, դարձել է ոչ միայն Եվրոպայի չեմպիոն, այլ նաև լրացրել է Միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը: Մրցմանը ներկա է եղել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: