Բակո Սահակյան. Ջալալ Հարությունյանն ունի զորքերի կառավարման մեծ փորձ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:
Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ և մաղթել հաջողություններ ծառայության մեջ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժևորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել
հաջողություններ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Ջալալ Հարությունյանը շարունակելու է պաշտպանական գերատեսչությունում ձևավորված լավագույն ավանդույթները՝ ի շահ Արցախի.Ա.Ղարամյան
- Ջալալ Հարությունյանը նշանակվեց Արցախի պաշտպանության նախարար
- Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում