Քաղաքական 09:52 26/02/2020

Սասունյան. Թուրքերը հարձակվում են միմյանց վրա՝ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային

Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը «թշնամի» հռչակվել Թուրքիայում» վերնագրով։ Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության և թուրքական Կիպրոսի ղեկավարի միջև առկա հակասության մանրամասները:

1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումից ի վեր, Թուրքիայի Հանրապետությունը ծախսել է միլիարդավոր դոլարներ և տեղակայել հազարավոր թուրքական զորքեր՝ իր դիրքերը կղզու վրա պահպանելու համար։

Վերջին ամիսներին թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Թուրքիայի կառավարության և կիպրացի թուրք ղեկավարի միջև թշնամանքի մասին։ «Թուրք պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք այցելում են միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, հոկտեմբերից հրաժարվել են հանդիպել նրա նախագահ Մուստաֆա Աքինջիի հետ», գրել է Չենգիզը:

Հակասությունն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման կապակցությամբ, երբ Աքինջին համարձակվել է քննադատել Թուրքիայի «սուլթանին»՝  Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Հիմա, եթե նույնիսկ մենք դա [Սիրիա թուրքական ներխուժումը] անվանենք «Խաղաղության ակունք» գործողություն, ապա թափվել է ոչ թե ջուր, այլ՝ արյուն։ Այդ իսկ պատճառով իմ ամենամեծ ցանկությունն է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն սկսվեն հնարավորինս արագ»: Թուրքիայում հարյուրավոր թուրքեր բանտարկվել են թուրքական ռազմարշավը Սիրիայում քննադատելու համար:

Սիրիայի մասին խոսելուց բացի, Աքինջին իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիային՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելու վերաբերյալ. «Չնայած մենք այն անվանում էինք Խաղաղություն գործողություն, սակայն դա պատերազմ էր և արյուն թափվեց 1974-ին»։ Ըստ Չենգիզի՝ «համեմատություն կատարելով երկու ներխուժումների միջև, Աքինջին ակնհայտորեն փորձել է ասել, որ օտար երկրներում ռազմական գործողությունները հարատև խնդիրներ են ստեղծում, և, հետևաբար, նա Թուրքիային հրավիրել է դիտարկել այլ տարբերակներ Սիրիայում»:

Չնայած նրան, որ Աքինջիի կողմից թուրքական ռազմական ներխուժումների քննադատությունը բարի մտադրությամբ էր արված, Էրդողանը, որը չի հանդուրժում այլախոհություն, կատաղեց, հայտարարելով, որ Աքինջին «չափն անցել է» և հավելեց, որ ընտրազանգվածը շուտով նրան «մի լավ դաս» կտա։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նույնպես դատապարտեց կիպրացի թուրք ղեկավարին: Չենգիզն ասել է, որ «այդ ընթացքում, Հյուսիսային Կիպրոսում Աքինջին մահվան սպառնալիքներ է ստացել, ինչի համար նա դատական հետաքննություն է պահանջել»:

Այնուհետև սյունակագիր Չենգիզը հավելել է, որ «Աքինջիի խոսքերը նրան դարձրել են քավության նոխազ Թուրքիայում և առաջացրել աննախադեպ արձագանքների ալիք, ամենադաժանը, որ երբևէ տեսել է Հյուսիսային Կիպրոսի որևէ ներկայացուցիչ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեվլեթ Բահչելին կոչ է արել Աքինջիին անհապաղ հրաժարական տալ: «Աքինջին և նրա համախոհները չպետք է մոռանան, որ Կիպրոսը թուրքական է և թուրքական կմնա», ասել է Բահչելին։

Նա նաև Աքինջիին առաջարկել է տեղափոխվել հունական Կիպրոսի հարավ։ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը հորդորել է Աքինջիին ներողություն խնդրել, իսկ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը «թշնամաբար է վերաբերվում Թուրքիային» և, որ իր կյանքում երբեք չի տեսել «նման անազնիվ քաղաքական գործիչ»: Բարձրագույն քաղաքական գործիչների նման տրամադրության պայմաններում, իշխանամետ թերթերն ավելի կոշտ են դարձել։ «Խաչակիրների Աքինջին պետք է անհապաղ հրաժարական տա», գրել է թերթերից մեկը, իսկ մյուսը հայտարարել, որ Աքինջին «կարծես թշնամի» լիներ։

Չենգիզն իր հոդվածում բացատրել է՝ «դա Թուրքիան է, որ վճարում է հաշիվները Հյուսիսային Կիպրոսում՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական օգնության միջոցով: Հետևաբար, կիպրացի թուրքերը միշտ պետք է երախտապարտ լինեն Անկարային: Թուրքիան «մայրն է», իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ նրա «երեխան»: Ամեն ինչ, որ դուրս է այս ենթակայության գաղափարից, կվտանգի ստատուս-քվոն»:

2020 թ․ փետրվարի 6-ին «Գարդիան» թերթին տված հարցազրույցում Աքինջին նախազգուշացրել է «Կիպրոսի հունական և թուրքական համայնքների մշտական բաժանման մասին, եթե արագ ձեռք չբերվի համաձայնություն՝ «արդար» դաշնային լուծմամբ»։ Աքինջին ասել է, որ ինքը համաձայն չէ Էրդողանի տեսլականի հետ՝ Անկարայի և Նիկոսիայի միջև հարաբերությունների առումով՝ որպես «մայր և երեխա․․․ Ես ուզում եմ անկախ, եղբայրական հարաբերություններ», բացատրել է նա: Նա խոստովանել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է ավելին անի, որպեսզի իր տնտեսությունն ավելի քիչ կախվածություն ունենա Թուրքիայից, որը վճարում է կառավարության հաշիվները: Սա անելու համար ինքը աջակցության կարիք ուներ [հունական] հարավից, ասել է Աքինջին «Գարդիան»-ին։

«Աքինջին, որը չորեքշաբթի երեկոյան [փետրվարի 5, 2020 թ.] սկսեց վերընտրվելու իր քարոզարշավը, ասել է, որ Կիպրոսի գրեթե կեսդարյա բաժանման միակ կենսունակ լուծումը վերամիավորումն էր դաշնային «տանիքի տակ»․․․ «Եթե սա տեղի չունենա», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, «հյուսիսը գնալով ավելի ու ավելի կախված կլինի Անկարայից և ի վերջո կարող է կուլ գնալ, որպես փաստացի թուրքական նահանգ»։

«Աքինջիի տեսլականը, որը կիսում են բազմաթիվ կիպրացի թուրքեր, կոչ է անում երկհամայնքային, երկտարածքային Կիպրոսի, քաղաքական հավասարությամբ և մեկ «իրավաբանական անձով», ասել է նա «Գարդիան»-ին։ Այն հիմնված է Կիպրոսի կղզիաբնակներ լինելու ընդհանուր ինքնության, այլ ոչ թե թուրք կամ հույն լինելու վրա», գրել է Չենգիզը։

«Ընտրություններում Աքինջիի հավանական մրցակիցը Էրսին Թաթարն է, Անկարայի բացահայտ կողմնակից մի պոպուլիստ, որը դեմ է հարավի հետ հաշտեցմանը: Թաթարը՝ ներկայիս վարչապետը, կողմ է երկկողմանի լուծմանը։ Նա մեծ աջակցություն է վայելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նորաբնակների կողմից, որոնք անհաշիվ թվով ժամանել են մայրցամաքից՝ փոխելով կղզու կրոնական և մշակութային դիմագիծը», գրել է «Գարդիանը»։

«Ես չեմ պատրաստվում լինել երկրորդ Թայֆուր Սոքմենը», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, վկայակոչելով Հաթայի նախագահին, որը 1930-ական թվականներին իր հանրապետությունը՝  նախկինում ֆրանսիական մանդատ ունեցող Սիրիայի մի մասը հանրաքվեից հետո միացրեց Թուրքիայի հետ։

Թուրքիայի և կիպրացի թուրք առաջնորդի միջև վեճը շեղում է Թուրքիայի կառավարության ուշադրությունը մի շարք այլ լուրջ հակամարտություններից, որոնք Թուրքիան ունի Հայաստանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ:

Հեղինակ՝ Հարութ Սասունյան 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}