Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը, որին նա հասել էր ամերիկյան հիթ-շքերթերում 59 տարի առաջ:
kulturomania.ru կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ ավելի վաղ Փրեսլին ամենաերիտասարդ կատարողն էր, ում յոթերորդ ձայնասկավառակը շքերթում առաջինն էր եղել: Ռեկորդը սահմանել էր «Blue Hawaii» ալբոմը, որը թողարկվել էր 1961 թվականին, երբ Փրեսլին 26 տարեկան էր: Բիբերի յոթերորդ «Сhanges» ալբոմը (2020) առաջին հորիզոնականում է, իսկ հեղինակը 25 տարեկան է:
Առաջին անգամ Ջասթին Բիբերը գլխավորել է հիթ-շքերթը 2010 թվականին 16 տարեկանում: Մեծ Բրիտանիայում նրա ձայնասկավառակներն ընդամենը երկու անգամ են դարձել առաջատար՝ 2020 թվականին («Changes») և 2012-ին («Believe»):
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան