Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան
Ընդհանուր առմամբ այս գործի քննության ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ 5 ամիս գտնվել է ազատության մեջ, և որևէ մեկը չի կարող ասել, որ նա որևէ անգամ գործի վրա ազդելու կամ խոչընդոտելու փորձ է կատարել, և այս պայմաններում Քոչարյանին պահում են կալանքի տակ զուտ մեկ մարդու, տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճույք պատճառելու համար:
Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը
ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանն անդրադարձել է նաև քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունից ակնկալիքին, առաջիկա միջնորդություններին, ՄԻԵԴ-ից սպասվող զարգացումներին: