Սիրիական բանակն Իդլիբում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք
Սիրիական բանակը Իդլիբում Թուրքիայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցել։ Այդ մասին տեղեկանում ենք սիրիական պետական «SANA» լրատվական գործակալությունից։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Սիրիական բանակի ստորաբաժանումներն Իդլիբ նահանգի հարավ–արևելքում գտնվող Դադիհ գյուղի մոտակայքում Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի անօդաչու թռչող սարք են խոցել», - հայտնել է «SANA»-ն։
Նշենք, որ Թուրքիան շարունակում է զինուժ և զրահատեխնիկա տեղափոխել Իդլիբ։ Փետրվարի 25-ի առավոտյան Թուրքիայի բանակինն պատկանող 50 զրահամեքենայից բաղկացած շարասյունը անցել է թուրք-սիրիական սահմանը և մուտք գործել Իդլիբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան