ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը` նախատեսված ուսանողների և նորավարտների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործարկվել է նոր VTB GEN-Z նախագիծը, որը հնարավորություն կտա այն երիտասարդ մասնագետներին, ովքեր ավարտել են ԲՈՒՀ-ն ոչ ավելի քան 1 տարի առաջ կամ ԲՈՒՀ-երի վերջին կուրսի ուսանողներ են ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և անգնահատելի փորձ բանկային ոլորտում:
Ծրագիրը կտևի 6 ամիս, որի ընթացքում մասնակիցները կսովորեն և կտիրապետեն ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային հիմնական սկզբունքներին և գործընթացներին:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել մաստեր – կլասսեր Բանկի փորձառու ղեկավարների կողմից։
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգևատրվեն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու և մեծ թիմի մի մասնիկ դառնալ հնարավորություն:
VTB GEN-Z նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ամրագրել Mastercard քարտերով կացարաններ և ստանալ cashback մինչև 10%
- ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին