Ռուբեն Մելիքյան. Ինչ-որ բան այն չէ
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հրավիրատոմսում նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։ Մինչդեռ Վարչապետի գրառման մեջ նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը»։
Այս երկու նպատակներն էապես են տարբեր։ Օրինակ, առաջին նպատակի համար առավելագույն սահմանաչափը 100 միլիոն դրամն է, իսկ երկրորդը առավելագույն սահմանաչափ չունի։ Հիշենք, որ կազմակերպիչների պնդմամբ՝ հավաքվել է 200 միլիոնից ավել դրամ։
Հետևություն։ Ինչ-որ բան այն չէ»։
Նշենք, որ երեկ «Դվին» ռեստորանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան