Քաղաքական 11:56 26/02/2020 Հայաստան

Սուրեն Պապիկյան. Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել

Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի  շտաբը քարոզչությունը նախատեսել է իրականացնել մի քանի շերտով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  վարչության նախագահ, «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Նա հայտնեց, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ին, կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ:

Պապիկյանն ասաց, որ գործադիրի այն անդամները, որոնք կմեկնեն արձակուրդ, կմասնակցեն քարոզչությանը, ինչպես նաև աշխատանքային ժամերից դուրս, ԱԺ պատգամավորները նույնպես, հիմնականում մարզերից ընտրվածները, քարոզչություն կիրականացնեն այդ մարզերում:

Նա նշեց, որ իրենց քարոզչական խումբն ամեն օր 10 մարզերում կայցելի գյուղից գյուղ, կշփվի մարդկանց հետ, զրույց կունենա, կբացատրի սահմանադրական փոփոխությունների կարևորությունը, էությունը, քաղաքական ենթատեքստերը: Մարտի 10-ից քարոզչական մեկ այլ խումբ ևս կսկսի շրջայցը, կլինեն Հայաստանի բոլոր քաղաքներում, նախատեսվում են այդ քաղաքներում նաև հանրահավաքներ:

Նա տեղեկացրեց, որ «Այո»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, առնվազն չորս օր նվիրելու են Երևանում քարոզչությանը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլոր քաղաքներով այցերը կլինեն մարտի 10-11-ից:

Հարցին՝ Երևանում մեծ հանրահավաք նախատեսվո՞ւմ է, Ս. Պապիկյանն ասաց, որ դեռևս այդ որոշումը չկա:

«Նպատակն է  հանրությանը ներկայացնել այն բոլոր կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխություններին և, իհարկե, դրա կարևորությունը Հայաստանում հետագա բարեփոխումների իրականացման համար»,- նշեց Ս. Պապիկյանը:

Նա ասաց, որ այժմ գտնվում է արձակուրդում, հաջորդ շաբաթվա  մեջ կվերադառնա աշխատանքի, այց ունի Վրաստան, հետո կրկին արձակուրդում կլինի մինչև քարոզչության ավարտը: Ս. Պապիկյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է  մասնակցել քարոզարշավին,  անհրաժեշտ օրերին նույնպես կլինի արձակուրդում:

Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար քվե տալ, Ս. Պապիկյանը պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել: Պրոցես է, և մենք մեր քաղաքացիների հետ բաց ենք: Մենք հնարավորություն ենք ընձեռնել Հայաստանի քաղաքացուն ինքը որոշի, թե ինչպիսի ընթացք է ուզում ունենալ մեր երկիրը: Չկա առավել ժողովրդարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն: Դա մեր քաղաքացիների ձայնի ու կամքի արտացոլումն է լինելու: Եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականաբար, մենք պետք է հաշվի նստենք այդ իրականության հետ»:

Վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին հարցին՝ նա պատասխանեց. «Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ գյուղապետ, մարզպետ, թե թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք:

Ցուցումը հստակ է՝ բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում, որևէ մեկը չի կարող շրջանցել իրեն տված լիազորությունը, այն է՝ քարոզչություն իրականացնել: Ոչ ոք չի կարող ինձ հաճոյանալու համար մարդկանց ստիպել ինչ-որ բան անել»:

Նրա խոսքով, խախտողները հավասարապես պատժվելու են:

Ս. Պապիկյանի կարծիքով, կա ձևավորված ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ:  Նա նշեց, որ բոյկոտի կոչը շատ ավելի վատ երևույթ է, քան դուրս գալ և ասել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են  այսինչ հիմնավորումներով.  «Բոյկոտի հեղինակները շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր քաղաքացուն և քաղաքացու գիտակցությանը»:

Ս. Պապիկյան անդրադարձավ նաև «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը  ֆեյսբուքյան այսօրվա գրառմանը: Նա նշեց.  «Անհամապատասխանության որևէ խնդիր չկա: Իրավական կարգավորումը հետևյալն է. հրավերն ու դրամահավաքի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Կուսակցությունը որևէ կերպ որևէ նվիրատուի նկատմամբ որևէ սխալ բան չի արել: Թե իմ, թե վարչապետի հայտարարության մեջ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, բնականաբար, ամենակարևոր պատճառը «Այո»-ի քարոզչությունն է, որևէ կերպ չի թաքցվել, կարիքն էլ չկար: Եթե դրամահավաք-երեկոն կազմակերպած լիներ «Այո» քարոզչական խումբը, այդ պարագայում հարց կառաջանար, թե ինչո՞ւ է  հավաքվել 200 միլիոն ու դրա ճակատագիրն ի՞նչ է լինելու: Հստակ է, որ հասեցատերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է»:

Հարցին՝ անուններ կա՞ն, ովքեր են փոխանցողները, նա պատասխանեց. «Բնականաբար, անուններ կան: Այն հատվածը, որը Կենտրոնական բանկի կողմից տրված հաշվեհամարի վրա են, դա կտեսնեք, գաղտնիք չէ»:

Պատասխանելով հարցին՝ հաշվարկե՞լ եք քանի կիլոմետր ճանապարհ կարելի էր վերանորոգել պետական բյուջեից հանրահավաքի համար հատկացրած գումարով և արդյոք արժե այդքան ծախսել հանրահավաքի վրա, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «3,5 միլիարդը բազմապատկեք, մոտավորապես 1 կիլոմետր հիմնանորոգումն արժենում է 120 միլիոն դրամ: Իհարկե, արժե, ու մենք ծախսում ենք, ու այն ծախսը, որ կատարվում է, կատարվում է իր նպատակի համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}