
«Հիմա 205 միլիոն մարդ մի դրամ ա տվե՞լ»
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե կուսակցությանը պետք է հազար դրամ, մենք գտնում ենք հազար հոգի, ով կտա մեկ դրամ, այլ ոչ թե մեկ հոգի, ով կտա հազար դրամ:
Մեր կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» լավագույն ավանդույթները շարունակվում են` թափանցիկ և հաշվետու: Այս պահին դրամահավաքի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ»:
Օգտատեր Արման Սուլեյմանյանը գրառմամբ հարցրել է նախարարից. «Հիմա 205 միլիոն մարդ մի դրամ ա տվե՞լ))))))»:
Օգտատերերը ցանկանում են տեսնել նաև նվիրատուների ցանկը:
Նշենք, որ երեկ «Դվին» ռեստորանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: