Սերժ Սարգսյանի պաշտպան. Դատարանում անակնկալներ կլինեն
«Դատարանի որոշմանը ծանոթանամ, նոր կարծիք կհայտնեմ դատական ակտի վերաբերյալ: Մենք մեր պնդմանն ենք մնում, որ դատախազը գործով անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի մոտեցել»,- դատական ակտի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նա նշեց, որ դատաքննությունը հրապարակային է, փուլ առ փուլ ցույց կտան, որ դատախազն այս գործով անաչառ չէ:
«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ, մենք բարձրացրեցինք այդ հարցերը»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից մեղադրող Արսեն Մարտիրոսյանին հայտնած բացարկի միջնորդությունը:
Ա.Մակինյանը չբացահայտեց պաշտնական թիմի հաջորդ քայլերը, նշեց, որ դատարանում անակնկալներ կլինեն:
Նա ասաց, որ գործից մի գաղտնիք կբացի. «Գործում չկան ապացույցներ, գործում շատ լուրջ խնդիրներ կան: Խոսքը վերաբերում է մասնավորապես կազմակերպության գործունեությանն ընդհանրապես այն մասով, որ մասնակցելու գին է առաջարկել 420 դրամ այն դեպքում, երբ որ այդ տարվա ընթացքում 100-ավոր տոննաներ այդ կազմակերությունը ձեռք է բերել ավելի բարձր գներով՝ 440-450 դրամ: Ինչպե՞ս կարող է 420 դրամով մատակարարվել Հայաստանի ամբողջ տարածքում:
Հարցում եմ կատարել Հայաստանի Վիճակագրական ծառայություն, հարցրել եմ՝ 2013 թվականին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը, մեծածախ, մանրածախ: Մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 465-467 դրամ, ըստ եռամսյակների:
Մեծածախն այս դեպքում բավականին բարձր գին է ունենում այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է ստանում բենզալցակայանից, այլ տանում, հասցնում են տուն»:
Նա ընդգծեց, որ քրեական գործով անհրաժետ էին մասնագիական, տնտեսական հաշվարկներ:
«Երբ հարցման պատասխանը ստացել եմ, ուղարկել եմ քննիչին, ասել եմ, որ գործի համար կարևոր նշանակություն ունի այս տեղեկատվությունը, միջնորդում եմ ապացույց ճանաչել ու կցել գործին: Քննիչը մեզ մերժել է, իր կարծիքով՝ նշանակություն չունի»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
- Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը
- Սերժ Սարգսյանը համոզված է՝ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի
- Ամրամ Մակինյան. Ուղղակի զավեշտ է, որ սա կարող է կոչվել քրեական գործ, դառնալ մեղադրանք, գալ դատարան
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ
- Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
- Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
- Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան
- Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ. Տվյալներն աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին
- Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան