Անդրեա Վիկտորին. Հույս ունենք, Հայաստանի հետ վիզաների ազատականացման համաձայնությունը շուտով կլինի
«Վիզաների ազատականացումը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որ կա հնարավորություն՝ սկսել վիզաների ազատականացման երկխոսություն»,- այսօր այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
Դեսպանը նշեց, որ նախորդ տարի ԵՄ հանձնաժողովը առաջընթաց է տեսել վիզաների ազատականացման և ռեադիսիայի համաձայնագրի իրականացման հարցում։ Այնուամենայնիվ, Անդրեա Վիկտորինի խոսքերով, անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար։
«Հույս ունենք, որ այդ համաձայնությունը շուտով կլինի ու կսկսվի երկխոսությունը։ Իրականում սա նշանակում է, որ մենք պետք է նստենք և ճանապարհային քարտեզ մշակենք, որը վերջնական կհանգեցնի վիզաների ազատականացման համաձայնագրի»,- ասաց Անդրեա Վիկտորինը, հավելելով, որ ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները ներգրավված են՝ վիզաների ազատականացումը լավագույնս իրականացնելու համար։
«Ես ուղղակի ուզում եմ մարդկանց կոչ անել՝ օգտագործել վիզաների ազատականացումը ինչպես ունենք և ես վստահ եմ, որ մենք կունենանք առաջընթաց այս ուղղությամբ»,- ասաց ԵՄ դեսպանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին