Արմինե Ադիբեկյան. Xocali.net կայքով մենք տասը տարի առաջ ուժգին հարված հասցրեցինք ադրբեջանական քարոզչամեքենային
«Տասը տարի առաջ մենք շատ ուժգին հարված հասցրեցինք ադրբեջանական քարոզչամեքենային Xocali.net կայքում բացահայտելով և հանրությանը հանձնելով բոլոր այն ապատեղեկատվությունը և կեղծումները, որոնք Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր հիմնավորել այսպես կոչված ցեղասպանության թեզ»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Xocali.net-ի համահիմնադիր, համակարգող Արմինե Ադիբեկյանը։
Կայքում հրապարակված են տեսանայութեր, լուսանկարներ, արխիվային նյութեր, ականատեսների վկայություններ, զոհվածների ցուցակներ։
Ադիբեկյանն ընդգծեց՝ բոլոր փաստերը հոգուտ հայկական կողմի են, ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարները, ինչպես պարզվեց, կապ չունեն Խոջալուի իրադարձությունների հետ, իսկ ականատեսների պատմածներն ու վկայությունները խեղաթյուրված են։
«Ադրբեջանական քարոզչամեքենան հասկացավ, որ շատ մեծ սխալ թույլ տվեց՝ հրապարակելով լուսանկարները։ Նրանք շատ վաղուց դադարել են լուսանկարներ օգտագործել, օգտագործում են միայն նրանք, որոնք քիչ թե շատ չեզոք են։ Ադրբեջանական քարոզչամեքենան մի լուսանկար դարձրել էր խորհրդանիշ, հետո պարզվեց լուսանկարում եղած մարդիկ Սերբիայում զոհված բոսնիացիներն են, դա տեղի է ունեցել 1999 թվականին և այսպես շարունակ»,-ասաց Ադիբեկյանը։
Նա հիշեցրեց, անցած տարի բրոշյուր են հրապարակել՝ հակիրճ ներկայացնելով Խոջալուի վերաբերյալ հայկական կողմի հակափաստարկները։
«Այնտեղ հավաքված է այն բոլոր տեղեկատվությունը, որոնք վերաբերում են հակափաստարկներին»,-ասաց նա։
Նա խոսեց Խոջալուի դեպքերը նկարահանած Չինգիզ Մուստաֆաևի մասին, որը ցուցմունք տալուց որոշ ժամանակ անց սպանվեց։
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության հակազդման բացակայության հետևանքները մենք տեսնելու ենք ավելի լուրջ մակարդակներում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեղեկատվական-քարոզչական ճակատը բաց է
- Արման Սաղաթելյան. Իշխանություններից 20 ժամ պահանջվեց, որ ֆիքսեն՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է