Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին տեղեկացրել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան ԱԱԾ-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։
Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական խումբը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները
- ՄԻՊ-ին դիմած Գագիկ Խաչատրյանի փաստաբաններն ակնկալում են հրատապ արձագանք
- Պաշտպան. Գագիկ Խաչատրյանի բուժմանը վերաբերող առերևույթ կեղծ փաստաթուղթ են ներկայացրել Վերաքննիչ դատարան
- Պետական իրավասու մարմինները չեն ապահովում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը
- Փաստաբաններ. Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է
- Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել