2018թ-ին ԵՄ-ում ապաստան է հայցել Հայաստանի 4800 քաղաքացի
2018թ-ին ԵՄ-անդամ բոլոր երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է 30 տոկոսով։ Այս մասին այսօր հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
Ըստ նար՝ 2017թ-ին ԵՄ-ում ապաստան է հայցել Հայաստանի 6800 քաղաքացի, 2018թ.-ին՝ 4800 քաղաքացի։ Նախորդ տավա 11 ամսվա տվյալները ցույց են տալիս, որ 2019թ-ին ապաստան հայցողների թիվը չի անցնի 3400-ը։
Այս տվյալները, ըստ Եղոյանի, հուսադրող են, որ ԵՄ-ն շուտով կտա համաձայնությունը՝ Հայաստանի հետ վիզաների ազատակացման երկխոսության մեկնարկի համար։
«2 տարի անընդմեջ 30-ական տոկոս նվազել է Եվրամիությունում ապաստան հայցողների թիվը»,-ասաց Եղոյանը, հավելելով, որ շրջագայողների թիվը չի փոխել, ավելին, բազմակի վիզաների թիվն աճել է 8 տոկոսով։
Վիզաների ազատականացման թեման Եղոյանն ավարտեց, ինչպես ինքն ասաց, պոետիկ. «Այս թվերը ցույց են տալիս, որ Եվրոպան ոչ թե կանգառ է կամ ապաստան, այլ Եվրոպան ճանապարհ է կամ ուղի, որով մենք բոլորս գնում ենք»։
Նշենք, որ այսօր խորհրդարանական լսումների ժամանակ այս թեմային անդրադարձել էր նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ասելով, որ վիզաների ազատականացման համար անհրաժեշտ է ԵՄ 27 անդամների համաձայնությունն ու հույս հայտնել, որ այն շուտով կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Անդրեա Վիկտորին. Հույս ունենք, Հայաստանի հետ վիզաների ազատականացման համաձայնությունը շուտով կլինի
- Մենք ցանկանում ենք ուժեղացնել քաղաքական, ժողովրդավարական կայունությունը Հայաստանում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին