Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը, որ պետք է տեղի ունենար փետրվարի 29-ին Իտալիայում, չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Իտալիայում ֆորումը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի սպառնալիքների պատճառով: Անվտանգությունն ամենակարևորն է մեզ համար: Այժմ մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և ֆորումն անցկացնելու համար ընտրում ենք այլ երկիր։ Երևի այն կանցկացվի Ռուսաստանում», - ասաել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը։
Ըստ վերջին տվյալների՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 300-ը՝ 11 մահվան ելքով: Իտալիայի հյուսիսի մի շարք գոտիներում կարանտին է հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան
- Նոր կորոնավիրուսի դեմ պայքարը պիտի տարվի հիգիենայի զենքով
- ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան