Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու արդեն Լատինական Ամերիկայում
Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ մասերում՝ չնայած Չինաստանի մի մասում սկսում են իջեցնել արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը, քանի որ այնտեղ գրանցված նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել: Այս մասին գրում է aljazeera-ն։
Մահվան դեպքեր են գրանցվել Իտալիայում, այսօր Հարավային Կորեան հայտնեց 11-րդ մահվան մասին: Երկրում այժմ կա առնվազն 1,146 դեպք։
Ամբողջ աշխարհում առնվազն 80,000 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի վարակը։
Վարակն արդեն հասել է Լատինական Ամերիկա՝ Բրազիլիան հայտնում է կորոնավիրուսի առաջին հավանական դեպքի մասին։
Երեքշաբթի օրը Իտալիայից վերադարձած Սան Պաուլոյի 61-ամյա մի տղամարդու մոտ ստուգվում է կորոնավիրուսի առկայությունը: Այս մասին ասել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ տղամարդը մեկնել է Լոմբարդիա փետրվարի 9-ից 21-ը և նրա մոտ առաջացել է կորոնավիրուսի ախտանշաններ։ Հաստատվելու դեպքում այն կլինի առաջինը Հարավային Ամերիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին