Մենք ցանկանում ենք ուժեղացնել քաղաքական, ժողովրդավարական կայունությունը Հայաստանում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր հարաբերությունների իրավական հիմքն է, որից պետք է շահեն Հայաստանի հասարակ քաղաքացիները՝ բարելավելով նրանց ազատությունները, բարեկեցությունը։ Մենք նաև ուրախ ենք, որ կնքել ենք այս համաձայնագիրը մի երկրի հետ, որը նաև ԵԱՏՄ անդամ է, ինչը ցույց է տալիս, որ տարբեր գործընկերներ կարող են առաջարկել տարբեր օգուտներ հայ հասարակության համար»,- այսօր այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը կարևոր պարտավորություն է ստանձնել՝ շարունակել բաեփոխումների օրակարգը, որը մանրամասնորեն նկարագրված է համաձայնագրում, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս պրոցեսին։
Դեսպանը նշեց, որ վերջին 2 տարում ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացել են։
«Մենք ցանկանում ենք ուժեղացնել քաղաքական, ժողովրդավարական կայությունը Հայաստանում, խթանել, պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանային ու միջազգային մակարդակում»,- ասաց դեսպանը։
Դեսպանի խոսքերով, ՀՀ-ն ու ԵՄ-ն միասին ստանձնել են՝ ուժեղացնել համագործակցությունը արդարադատության ազատության ու անվտանգության ոլորտում՝ նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը։
«Կարող ենք ասել, որ հսկայական առաջընթաց ենք գրանցել, սերտորեն համագործակցում ենք դատական բարեփոխումների շուրջ։ Մենք համաձայն ենք, որ դատական համակարգի արդյունավետությունը, թափանցիկությունը և անկախությունը վճռորոշ է՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մեծացման, լավ կառավարման ուժեղացման և ի վերջո, սա նաև նշանակում է տնտեսական իրավիճակի բարելավում»,- ասաց ԵՄ դեսպանը։
Անդրեա Վիկտորինը կարևորեց հանրային իրազեկվածության խնդիրը, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչ են անում ՀՀ-ն ու ԵՄ-ն՝ քաղաքացիական հասարակության հետ միասին։
Նա նաև ասաց, որ աշխատանքներ են տարվում մի շարք այլ ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, տնտեսական մրցակցությունը, միջավայրի, ջրի պաշտպանությունը և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին