Մոսկվան դեմ է Իդլիբում հրադադարին. Euronews
Սիրիան գտնվում է Ժնևում բանակցությունների առանցքում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի կոչը՝ դադարեցնել կրակն Իդլիբում` «անվերահսկելի էսկալացիայից խուսափելու համար», անտեսվեցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի կողմից: Այս մասին գրում է Euronews-ը։
Սերգեյ Լավրովը բացառել է «ահաբեկիչների» հետ հրադադարի պայմանագիր կնքելու ցանկացած հնարավորություն. «Սա ոչ թե մտահոգություն է մարդու իրավունքների համար, այլ կապիտուլյացիա ահաբեկիչներին, կամ նույնիսկ նրանց գործունեության խրախուսում՝ համընդհանուր կոնվենցիաների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի անխոհեմ խախտմամբ»:
Ավելի վաղ հաղորդվում էին, որ զինված խմբավորումները թուրքական հրետանու և տանկերի աջակցությամբ գրավել են Նեյրաբ քաղաքը: Միևնույն ժամանակ, Սիրիայի բանակի առաջխաղացումը Իդլիբի հարավում շարունակվում է։ Առնվազն 10 բնակավայր է անցել նրանց վերահսկողության տակ: Ըստ որոշ տեղեկությունների, կառավարական ուժերը մոտեցել են Քաֆր Նաբալ քաղաքին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պլանների մասին, որը տեղի է ունենալու ոչ ուշ, քան մարտի 5-ը: Ըստ նրա, Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան:
Եվրոպական առաջնորդներն էլ վախենում են նոր միգրացիոն ճգնաժամից: Փարիզում ասում են, որ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանների ավելի քան 2 միլիոն բնակիչներ այսօր գտնվում են ծայրահեղ վտանգավոր իրավիճակում կամ արդեն դարձել են փախստականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան